Grand Capital Android-ի համար
Ներբեռնել հավելվածը
տարի շուկայում

CFD, գրագետ մոտեցում բորսային առևտրին

Ի՞նչ է CFD-ը:

CFD-ը գների տարբերության պայմանագիր է: Այն վաճառողի և գնորդի միջև համաձայնագիր է պայմանագրի կնքման պահին ակտիվի արժեքի և պայմանագրի ավարտին դրա արժեքի տարբերության վճարման համար:

Առևտուր անելով CFD , ակցիաներով, հումքով, ապրանքներով, արժույթներով, դուք գործողություններ եք անում ոչ մեծ գումարներով, քանիր որ ինքներդ ակտիվ չեք գնում։ Դրա շնորհիվ CFD առևտուրը հասանելի է անգամ սկսնակներին։

Լայն հնարավորություններ

CFD -ի և Grand Capital-ի առավելությունները

Ի՞նչ են CFD-ները:

CFD բաժնետոմսերի վրա

Հետևու՞մ եք սիրելի բրենդի աճին: Վաստակեք դրանով: Ձեր CFD տեմինալում կան շուկայի հսկաների՝ Apple, Google, Գազպրոմ, Nike, Ford, Facebook, Սբերբանկ և ևս ավելի քան 50 կազմակերպությունների բաժնետոմսեր:

CFD-ն ինդեքսներով

Ձեռք բերել հասանելիություն ամբողջ աշխարհի ֆոնդային ինդեքսներին։ Dow Jones (ԱՄՆ), FTSE(Մեծ Բրիտանիա), DAX (Գերմանիա), մինիմալ ռիսկերով բարձր շահութաբերության ձեր բանալին։

Արժութային զույգի CFD

Նախընտրու՞մ եք արժեթղթերի շուկան։ Առևտուր արեք ֆիքսված սփրեդով արժութային զույգերով։ Թափանցիկ գործարքներ, միասնական քվոտաներ, բարձր եկամուտ։

CFD ապրանքային ակտիվների համար

Շուկայում աշխատեք ամենակարևոր համաշխարհային ռեսուրսներով՝ հացահատիկով, եգիպտացորենով, սուրճով, շաքարով, նարնջի հյութով։ Ամենաշատ լիկվիդացվող ապրանքներ՝ առանց գործարքային ծախսերի․ այսօրվա շահույթի վստահելի ուղի։

CFD հումքի համար

Մետաղներ և էներգետիկ ակտիվներ, բորսային համաշխարհային ռեսուրսներ։ Ոսկի և հումք, նավթ և բնական գազ, պղինձ և պալադիում, բենզին և մազութ։ Կենսականորեն կարևոր ակտիվները այժմ ձեզ հասանելի են փոքր կապիտալով։

Ինչպես վաստակել CFD-ով

  • analytics graph

    Ամենատարածված գործիքներից մեկը նավթն է:

    Նավթի գինը ռուբլիի, դոլարի, եվրոյի կուրսի հետ մեկտեղ հիմա հանդիսանում է ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը: Ինչպե՞ս կարող է հասարակ թրեյդերը վաստակել այս ակտիվով: Նավթի շուկան պարզ և շահութաբեր, բարձր տատանողականությամբ և թափանցիկ գործարքներով: Առևտուր ճիշտ անելու ընդունակությունների առկայության դեպքում այն արագ կարող է դառնալ ձեր ոսկե տոմսը:

    Նավթի շուկան մի քանի կվարտալների ընթացքում գտնվում է ճնշման տակ: 2015թ.-ի հունվարի վերջին էտալոնային մակնիշ Brent-ը բարելը վաճառում էր $48-ից ցածր: 2015թ.-ի հունվարի 30-ին թրեյդերը գնեց CFD նավթի փետրվարյան ֆյուչերս՝ Brent (BRNH5)՝ մեկ լոտ ծավալով՝ դրա համար վճարելով $2800 (1:20 լծակ): Նավթի գինը բարձրացավ: Թրեյդերը սկսեց վաստակել: Գնի շարժը կանգնեց $56,50-ի վրա, քանի որ նավթի վրա ճնշում գործադրեցին մի քանի գործոններ, այդ թվում վերջին 35 տարվա մեջ ԱՄՆ-ի նավթավերամշակման արդյունաբերության ամենամեծ գործադուլը, որը կարող էր բացասաբար անդրադառնալ պահանջարկի վրա, ինչը նշանակում է նավթի արժեքը նորից կարող էր սահել ներքև: 2015թ.-ի փետրվարի 3 -ին թրեյդերը գործարքը փակեց՝ միայն 4 օրվա ընթացքում վաստակելով $6300:

  • analytics graph

    Ֆինանսական շուկաների յուրահատկությունը այն է, որ դուք կարող եք գործարքներ կնքել ոչ միայն գնման համար, սպասելով, որ արժեքը կաճի, այլ նաև այն բանի վաճառքի համար, որը դուք չունեք՝ ակնկալելով, որ այդ ակտիվների արժեքը կնվազի։ Դիտարկենք ինչպես կարելի է դրանով վաստակել օգտագործելով պղնձի ֆյուչերսի CFD-ը։

    Արդյունաբերական մետաղների շուկան գտնվում է պահանջարկի կրճատման և հումքի շուկայում համընդհանուր արջային տրամադրության ճնշման տակ: Թրեյդերը, ուսումնասիրելով մարտի ֆյուչերսի HGH5գրաֆիկը, ակնկալում է գնանկման շարունակություն: Երբ գնանկումը հաստատապես վերականգնվել էր, հունվարի 23-ին թրեյդերը վաճառում է ֆյուչերսի 1 լոտ (1 լոտ = 25’000 ֆունտ)՝ ֆունտի դիմաց $2,5630 գնով՝ օգտագործելով $2350 սեփական միջոցներից: Հունվարի 26-ին, տեսնելով, որ գինը մոտենում է մի մակարդակի, որից կարող է աճ սկսվել, թրեյդերը գործարքը ավարտում է $2,4651 գնով: 4 օրվա ընթացքում ֆինանսական արդյունքը կազմում է $2432,5:

Ինչպե՞ս սկսել:

  1. Գրանցվեք և բացեք Standard հաշիվ

    Հաշվի բացման դեպքում մենք առաջարկում ենք ձեզ անցնել երկգործոնային ավտորիզացիա. Դա ապահովում է ձեր միջոցների մաքսիմալ պաշտպանություն:
  2. Համալրեք հաշիվը հարմար տարբերակով

    Մենք առաջարկում ենք մուտքերի և ելքերի լայն ընտրանի, բանկային փոխանցումներից սկսած մինչև բջջային օպերատորները: Ստացեք 40% բոնուս հաշվի յուրաքանչյուր համալրման համար:
  3. Սահմանեք ծրագիրը կամ օգտվեք վեբ թրեյդերից

    Ներբեռնեք ծրագիրը MetaTrader 4 ձեր անձնական համակարգչում կամ ցանկացած բջջային սարքավորման վրա կամ օգտվեք վեբ թրեյդերից և առևտուր արեք ցանկացած պահի, ցանկացած վայրում:
  4. Ընտրեք ստրատեգիան, գործիքը

    Մասնագրերում ստացեք առևտրային գործիքների մասին համապարփակ տեղեկություններ՝ :
  5. Կատարեք ձեր առաջին գործարքը

    Իմացեք ավելին CFD առևտրի մասին. Բացեք ուսումնական դեմո հաշիվ , որպեսզի ինքնուրույնգործեք շուկայում։ Բորսային գործիքները գրագետ առևտրի դեպքում ունեն բարձր շահութաբերություն։

Ուշադրություն դարձրեք

CFD-ով առևտրի դեպքում ապրանքային ակտիվների համար անհրաժեշտ է հաշվի առնել մարժային ապահովման յուրահատկությունը: Այն ժամնակահատվածում, երբ շուկան փակ է լինում, մարժային պահանջները 3 անգամ աճում են, դրա համար գիշերվա ընթացքում պազիցիայի տեղափոխման դեպքում թրեյդերը պետք է համոզված լինի կապիտալի բավականաչափ լինելու մեջ:

Դառնալ ներդրող

  • Բարձր շահույթ

  • Լիարժեք վերահսկողություն

  • Թափանցիկություն

  • Ճկունություն

Forex -ում վաստակել սկսելու ամենապարզ միջոցը հաջողակ թրեյդերների գործարքների կրկնօրինակումն է: Վարկանշային աղյուսակից ընտրեք թրեյդերին և ստացեք առևտրային ազդակներ շուկա մուտք գործելու համար:

Դառնալ ներդրող

Choose your language